Շոուբիզնես

Ով է Սոնա Ռուբենյանի նշանածը. (լուսանկար, տեսանյութ)

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Սոնա Ռուբենյանն օրերս նշանադրվել է: Սոնա Ռուբենյանի սիրելին՝ Էմիլ Դանիելյանը, Սոնայից գաղտնի կազմակերպել էր ամեն ինչ և Սոնային անակնկալի բերել՝ առաջարկություն անելով:

Ինչպես սպասելի էր, Սոնան դրական պատասխան էր տվել: Ըստ լուրերի՝ Էմիլը մարզիչ է, նախկինում զբաղվել է գեղասահքով, մայրը նույնպես առնչություն ունի գեղասահքի հետ:

Սոնան և Էմիլը ծանոթացել են ֆիթնես ակուբներից մեկում, որտեղ Սոնան հաճախում էր որպես այցելու:

Հետևելով Էմիլի էջին՝ նկատելի է, որ Էմիլն ակտիվ չէ համացանցում, մի քանի լուսանկարներ է հրապարակել, որոնք հիմնականում Սոնայի հետ են: