Շոուբիզնես

Գիշերն իսկապես անակնկալ եղավ. ինչպես է նշել Լիլիթ Բադանյանը 27-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ․

Դերասանուհի Լիլիթ Բադանյանը հուլիսի 20֊ին նշել է ծննդյան 27 տարին։ Տարեդարձի անակնկալների և օրվա մասին Լիլիթը պատմել է ArmLur.am-ին։ «Ծննդյանս խնջույքին հրավիրված էին բացառապես ընկերներս, գործընկերներս և այն բոլոր մարդիկ, ովքեր ինձ հարազատ եn։ Տարեդրաձս անցել է շատ ջերմ և ուրախ միջավայրում»֊ասաց դերասանուհին։

Խոսելով անակնկալների մասին՝ Լիլիթը նշեց` որպես այդպիսին անսպասելի անակնկալներ չեն եղել, բայց գիշերն արդեն իսկապես անակնկալ եղել է, սակայն դերասանուհին խուսափեց այդ մասին խոսել։ Նա նաև հավելեց, որ տարեդարձի տոնական տորթի ընտրությունը կատարել է նա, ինչպես նաև հագուստը, որը կարվել է հատուկ տարեդարձի համար։

Մանրամասները` տեսանյութում։

Լիդա Եղիազարյան