ՄիջազգայինՇոուբիզնես

«Ավրորայի աղոթքը». երկար դադարից հետո երգչուհի Սիպիլը նոր տեսահալովակ ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր տեղի ունեցավ պոլսահայ հայտնի երգչուհի Սիպիլի «Ավրորայի աղոթքը» տեսահոլովակի պրեմիերան: Երգչուհին մեծ հուզումով և պատասխանատվությամբ հանրության դատին ներկայացրեց տեսահոլովակը, որի շուրջ աշխատանքները, պայմանավորված համավարակով և մեր Հայրենիքի ցնցումներով, տևել են շուրջ 4 տարի:

Չափազանց հուզիչ այս տեսահոլովակի պրեմիերային ներկա եղել նաեւ ArmLur.am-ը:

Այս ստեղծագործությունն աղոթք է Տիրամորը` բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար:

Երգի հեղինակը` Հասմիկ Հախվերդյանն է, գործիքավորումը` Karen & Sevak Production-ինը, Տեսահոլովակի ռեժիսոր` Հրանտ Մովսիսյանն է, իսկ Հնչյունային ռեժիսորը` Հմայակ Ռոստոմյանը:

Նշենք, որ համացանցում տեսահոլովակը կունենա բովանդակային
սեղմագրեր`անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան